4 ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՏԱԿՆԵՐԻ ՃԻՇՏ ԳՈՒՅՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

19.07.2018

Գույների ընտրությունը շատ պատասխանատու աշխատանք է դառնում, երբ խոսքը գնում է հատակների մասին։ Ճարտարապետները, ներքին հարդարմամբ զբաղվող անձինք երկար ժամանակ են ծախսում հմտանալու համար գույների ճիշտ համադրություններ ընտրելու մեջ։ Այնպես, որ պետք չէ վհատվել, եթե անմիջապես չեք կարողանում կողմնորոշվել գունային ճիշտ համադրության մասով։ Մեր հերթական տեղեկատվական հոդվածում այսօր կներկայացնենք Ձեզ չորս հիմնական կետ, որոնց օգնությամբ կկարողանաք ավելի հեշտ ընտրել Ձեր հատակի գույները։  

Առաջարկ 1 – Մտածեք Ձեր սենյակի չափսերի մասին

Կարևոր չէ, թե որքան մեծ կամ փոքր է Ձեր սենյակը, հատակի գույնի շնորհիվ Դուք կկարողանաք մեծապես ազդել սենյակի չափսերի ընկալման վրա։ Եթե Ձեր սենյակը լայն և ընդարձակ է, ապա այս պարագայում կարող եք մտածել տաք և մուգ գունային երանգների մասին, ինչպիսիք են, օրինակ շագանակագույնն ու մոխրագույնը։ Այս գույները Ձեր սենյակին կհաղորդեն կոկիկության զգացողություն։ 
Եվ ամենահետաքրքիր մասն այն է, որ սա նաև աշխատում է հակառակ ուղղությամբ, այսինքն, եթե Ձեր սենյակը փոքր է, ապա աշխատեք օգտագործել ավելի բաց գույներ Ձեր հատակների համար, օրինակ սպիտակ, մարմնագույն և այլն։ Այս երանգները կարող են տեսողականորեն բավականին մեծացնել Ձեր սենյակի չափսերի ընկալումը, և Դուք այլևս կարիք չեք ունենա կրճատելու Ձեր կահույքի քանակը։ 

Առաջարկ 2 – Գույների ազդեցությունը

Հատակների և պատերի գույները բացի նրանից, որ ազդեցություն են ունենում չափսերի ընկալման վրա, նաև դրանք ազդեցություն են ունենում ընդհանուր մթնոլորտի վրա։ Բաց գույները տարածքին կտան ավելի արևոտ, ուրախ զգացողություն։ Դեղին երանգները հաղորդում են ավելի դրական և ուրախ տրամադրություն, սպիտակը հաղորդում է մաքրության զգացողություն։ Եթե ցանկանում եք Ձեր ինտերերը դարձնել ավելի հանգիստ և խաղաղ, ապա օգտագործեք բաց մոխրագույն երանգ։ Եթե ցանկանում եք ավելի բնական և հասարակ տեսք հաղորդել Ձեր սենյակին, ապա օգտագործեք շագանակագույնին մոտ երանգները։ Սև հատակները հաղորդում են շքեղության և թանկարժեքության զգացողություն։ 
Առաջարկ 3 - Օգտագործեք լուսավորությունը
Ձեր սենյակի լուսավորությունը փոփոխվում է օրվա ընթացքում։ Հատակների գույնը կարող է լինել մի գույն գիշերը՝ արհեստական լուսավորմամբ, արևի բնական լույսի տակ մեկ այլ գույն։ Այսպիսով Ձեր եզրակացությունները հատակի գույնի վերաբերյալ կատարեք երկու տարբերակով՝ արևի բնական և արհեստական լույսերի ներքո հատակների գույնը և երանգային խաղերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո միայն։ Մտածեք, թե ինչ լուսավորություն եք օգտագործելու Ձեր սենյակում, և ինչպիսի տեսք կունենան Ձեր հատակները։ 
Առաջարկ 4 - Մտածեք ավելի ընդարձակ
Մի կայացրեք հատակի գույնի վերաբերյալ որևէ որոշում դատարկ սենյակի հիման վրա։ Համոզվեք, որ հատակի գույնը կհամապատասխանի Ձեր սենյակի ընդհանուր ինտերիերին , և կթողնի հենց այն ինտերիերային տպավորությունները, որը ցանկանում եք ունենալ։ Եթե ունեք կահույք, որը կցանկանաք ընդգծել, ապա ավելի շուտ օգտագործեք բնականին մոտ գույներ։ 
Հատակների գույներին վերաբերող որոշումներ կայացնելիս հարկավոր է վերցնել ինտերիերից որոշ նմուշներ, որոնց միջոցով կկարողանաք ավելի ճիշտ որոշում կայացնել հատակների գույնի վերաբերյալ։ 
Օգտվելով այս չորս առաջարկներից շատ ավելի հեշտ կլինի Ձեզ համար կայացնել գույների հետ կապված Ձեր շատ պատասխանատու որոշումը։