ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՔՐԵԼ ԳՈՐԳԱԾԱԾԿՈՒՅԹԸ

05.11.2018

1․ Հավաքեք կենդանիների մազերը գորգի վրայից

Շատերն են պահում ընտանի կենդանիներ և անշուշտ նկատել եք թե, որքան բարդ է նրանց թողած մազերի հավաքումը գորգածածկ (ковролин) մակերևույթից։ Սակայն ռեզինե ձեռնոցներով այդ մազերը հավաքելը բավականին հեշտանում է։ Կան հատուկ ձեռնոցներ նախատեսված կենդանիների մազերի հավաքման համար, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում։

2․ Հանեք դրսի կոշիկները

Դռան մուտքի մոտ տեղադրեք լաթ և մի մոռացեք հանել դրսի կոշիկները ներս մտնելիս, նույնը խնդրեք նաև այցելուներին – սա կարող է շատ հասարակ առաջարկ թվալ, սակայն, մենք միշտ մոռանում ենք նման մանրուքների մասին, և դրանք երբեմն վերածվում են իսկական գլխացավանքի։ Եվ հիշեք, որ դրա դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան կեղտը գորգի վրայից մաքրելը։

3․ Սոդայաջուր և աղ կեղտերի վերացման համար

Թարմ կեղտը վերացնելու համար Ձեզ կօգնի սոդայաջուրը և աղը։ Եթե թափվել է սուրճ կամ այլ հեղուկ, ապա սրբիչով մաքրեք այդ տարածքը, այնուհետև մաքուր լաթը թրջեք լուծույթի մեջ և մաքրեք այդ հատվածը։ Լվացեք լաթը և նորից կրկնեք նույն գործողությունը անհրաժեշտության դեպքում։

Եթե կեղտը չի մաքրվում այնուամենայնիվ, ապա տրորեք հենց այդ նույն հատվածը աղով։ Թողեք այն 10 րոպե մինչ մաքրելը։

4․ Օգտագործեք կահույքի ոտքերի տակ դրվող ոտնամաններ

Սրանք գտել են լայն տարածում ամբողջ աշխարհում։ Մենք բավականին մեծ գումարներ ենք ծախսում գնելու համար գորգածածկույթներ և դրանք այնքան ափսոս են դրանք վնասելու համար։ Այս ոտնամանները գրեթե աննկատ են, քանի որ դրանք տեղադրվում են կահույքի ոտքերի տակ՝ պաշտպանելով գորգածածկույթները տեղաշարժման արդյունքում առաջացող խզվածքներից։

5․ Կերակրի սոդան վերացնում է գորգածածկույթի կեղտերը

Սոդան գորգածածկույթների կեղտերը հեռացնելու ամենաթույն գաղափարներից մեկն է։

Սոդան լցրեք այդ հատվածի վրա, թողեք այն մեկ գիշեր, այնուհետև հեռացրեք։ Հավատացե՛ք, սրանից ավելի հեշտ և արդյունավետ տարբերակ չեք գտնի։