ՎԻՆԻԼԱՅԻՆ ՀԱՏԱԿՆԵՐ - ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՎԻՆԻԼԱՅԻՆ ՀԱՏԱԿՆԵՐ

19.07.2018

Ինչո՞ւ նախապատվությունը տալ վինիլային հատակներին։ Միգուցե վինիլային հատակներ ասելիս Դուք հիշեք Ձեր տան հնամաշ, հնաոճ վինիլային հատակները։ Սակայն այդ ժամանակներն արդեն վաղուց են անցել, իսկ վինիլային հատակները բազմիցս վերափոխվել են ձեռք բերելով առաջատարի դիրքեր հատակների համաշխարհային  շուկայում։ 80-ականների էժանագին տեսքով վինիլային հատակներն արդեն փոխարինվել են նոր վինիլային հատակներով, և դարձել են շուկայում ամենամեծ պահանջարկ վայելող հատակների տեսակը։ Կայուն և դիմացկուն, բնական տեսք ունեցող այս հատակներն անտարբեր չեն թողնում մարդկանց։  

Երբ Դուք մտածում եք վինիլային հատակների մասին, ի՞նչն է առաջինը գալիս Ձեր միտքը։ Ձեր լոգասենյակի հնաոճ, հնամաշ վինիլային հատակը։ Զարմանալի չէ, քանի որ սկզբում վինիլային հատակները շուկայի ամենաէժան տարբերակն էին համարվում։ Այն վատ համբավ ձեռք բերեց, թույլ տալով այլ, ավելի որակյալ հատակներին արագորեն գրավել շուկան։ Այս վերջին տասնամյակների ընթացքում փոխվեցին վինիլային հատակների որակական հատկանիշները, ինչպես նաև մեծացվեց տեսականին, ինչի շնորհիվ աղքատիկ վինիլային հատակները վերափոխվեցին «ժամանակակից» և ավելի «ոճային» հատակներով։ 
Վերջերս վերածնունդ ստացած վինիլային հատակները վերադառնում են մեր առօրյա կյանք։ Այժմ վինիլային հատակները համարվում են հատակների շուկայում առաջատարը։ Ահա, թե ինչպիսի հատկանիշներ ունեն վինիլային հատակները, ինչի շնորհիվ էլ դառնում են ամենանախընտրելին և այդքան մեծ պահանջարկ են վայելում։

ԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ներկայիս վինիլային հատակների մեծ մասը կազմված է մի քանի շերտերից՝ արտաքին շերտ, պաշտպանիչ շերտ, ներքին շերտ, բարձի շերտ և արտաքին վինիլային շերտ։ Վինիլային հատակների դեպքում, ինչքան շատ են լինում շերտերը, այնքան ավելի բարձր ամրություն է այն ունենում։ 

ԳԻՆԸ
Ո՞վ չի սիրում խելամիտ և տնտեսող առևտուր։ Վինիլային հատակների արտադրության համար երբեմն օգտագործվում է վերամշակված հումք, սա նշանակում է, որ Դուք վճարում եք ավելի քիչ, ինչպես նաև խթանում եք բնապահպանական առումով անվնաս և խրախուսված արտադրանքի սպառմանը։ Այսպիսով, վինիլային հատակներ գնում են նաև այն մարդիկ, ովքեր նախընտրում են կանաչ արտադրանքը։ 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
Շատ կազմակերպություններում սկսվել է վինիլային հատակների մեծ շարժում, այսինքն իրենք նախապատվությունը տալիս են վինիլային հատակներին իրենց աշխատանքային տարածքներում տեղադրելու համար։ Սա նշանակում է, որ վինիլային հատակներն ունեն մեծ տեսականի, քանի որ կարող եք գտնել յուրաքանչյուր տարածքին համապատասխան հատակներ, լինի դա կոմերցիոն, թե բնակելի։ 

ՎԻՆԻԼԱՅԻՆ ՇԵՐՏԵՐ 
Խոշոր տարածքների համար լավագույն ընտրությունը: Այս շերտերը հասանելի են 2 մետր լայնությունով և իդեալական երկարությունով, ինչի շնորհիվ հեշտությամբ կտեղավորվեն Ձեր սենյակում: Նրանք նաև սովորաբար վինիլային հատակների ամենաէժան տարբերակն են մեկ քառակուսի մետրի համար: Վինիլային հատակների այս տեսակը ավելի բարդ է տեղադրել, այդ պատճառով առաջարկում ենք վարձակալել մասնագետ, բայց եթե ցանկանում եք փորձարկել ձեր հմտությունները, ապա համացանցում կան բազմաթիվ դասընթացներ, որոնք կօգնեն ձեզ այդ ճանապարհին: 
ՎԻՆԻԼԱՅԻՆ ՍԱԼԻԿՆԵՐ
Վինիլային սալիկները շատ հեշտ են տեղադրվում։ Ահա, այստեղ Դուք կարող եք ներդնել Ձեր հմտությունները: Սովորաբար սալիկները հարկավոր է սոսնձել, սակայն կան նաև ինքնասոսնձվող տարբերակներ: 
ՎԻՆԻԼԱՅԻՆ ՏԱԽՏԱԿՆԵՐ
Վինիլային հատակների այս տեսակը հաղորդում է թանկարժեքության զգացողություն։ Սրանք թողնում են փայտե հատակների տպավորություն, սակայն շատ ավելի մատչելի են, քան փայտե հատակները։ Ինչպես սալիկները, այնպես էլ տախտակները հեշտությամբ են տեղադրվում: Շուկայում վինիլային տախտակները կարող եք ձեռք բերել տարբեր չափսերով, դրանք ունենում են տարբեր լայնություններ և երկարություններ։ Վինիլային տախտակները, ավելի հայտնի են որպես «շքեղ վինիլ»։ Այդպիսի անվանում են ստացել շնորհիվ նրա, որ հաղորդում են ավելի շքեղ տեսք հատակներին։ Այս հատակների պահպանումն ավելի հեշտ է, քան փայտյա վինիլային հատակների պահպանումը։ Արժեքը, համեմատած այն շքեղության հետ, որը կունենան Ձեր հատակները՝ բավականին մատչելի է։ 
ՆԱԽԱԳԾՎԱԾ ՎԻՆԻԼԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ
Շքեղ վինիլային հատակների ամենավերջին առաջընթացը: Սրանք շատ ավելի դիմացկուն են համեմատած այլ վինիլային հատակների տարբերակների հետ։ Այս տարբերակը ձեռք է բերում լայն տարածքում, քանի որ այն ավելի դիմացկուն է, ջրակայուն, հեշտությամբ են տեղադրվում, բնապահպանական առումով շատ անվնաս են և ունեն բնական փայտի կամ քարի տեսք։ Դրանց արտադրության համար օգտագործվում են հատուկ տեխնոլոգիաներ, անցնում են հատուկ տեխնոլոգիական մշակում։ Այս հատակները Հայաստանում հասանելի են Ռաֆ-Ֆլոր ընկերությունում, որը հանդիսանում է համաշխարհային շուկայում առաջատար՝ Տարկետտ հատակների արտադրությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանյան շուկայում։ 
ԳՈՒՅՆԵՐԸ ԵՎ ՆԱԽՇԵՐԸ 
Կան վինիլային հատակների բազմաթիվ տարբերակներ՝ ավանդական տեսքով՝ ծառերի, քարերի և շերտերասալիկների, որոնք ապահովում են հարմարավետությունը `առանց ավելորդ ծանր քաշի և սառը մակերեսի, որոնք հատուկ են այս նյութերին: Եվ, իհարկե, այլևս զարմանալի չէ, որ վինիլային հատակներն այս ամենի շնորհիվ շուկայում գրավում են առաջատար և անփոփոխ դիրքեր։ 
Ռաֆ-ֆլոր ընկերությունը համարվում է առաջատարը Հայաստանյան շուկայում։ Մեզ մոտ հնարավոր է գտնել վինիլային հատակների ամենամեծ տեսականին Հայաստանում։ 
ՀԵՇՏ Է ՄԱՔՐՎՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ
Վինիլային հատակներն իդեալական տարբերակ են բոլոր տարիքի մարդկանց համար։ Եթե ինչ-որ բան է թափվել, ապա ձեռքի թեթևակի շարժումով, առանց ավելորդ ջանքերի գործադրման կարող եք մաքրել շորով։ Եթե ունեք կենդանիներ, ապա վինիլային հատակները Ձեզ կօգնեն մաքրել նրանց հետևից թողած կեղտերը։ Ահա, թե ինչու են վինիլային հատակները իդեալական սենյակների, խոհանոցի, և տան ամեն մի տարածքի համար։ 

Վինիլային հատակները կարելի է հիմնականում մաքրել ավելով, հատակի շորով, կամ փոշեկուլով։ Ամեն դեպքում մինչ մաքրման միջոց ընտրելը հարկավոր է հատակները գնելու ընթացքում վաճառողից տեղեկանալ թույլատրելի միջոցների օգտագործման մասին, քանի որ կան հատակներ, որոնց վրա չի կարելի օգտագործել որոշակի նյութեր, կան նաև վինիլային հատակներ, որոնց իդեալական տեսքի պահպանման համար խորհուրդ են տրվում հատուկ մաքրման միջոցներ։