Դրական կողմերը
Վինիլային հատակների ամենադրական կողմերից մեկն այն է, որ այն 100% ջրակայուն է։ Այն դարձնում է վինիլային հատակները իդեալական լուծում այնպիսի տարածքների համար, ինչպիսիք են խոհանոցները և լոգասենյակները։ Բացի այդ, վինիլային հատակները շատ կայուն են կոմերցիոն տարածնքերի համար։
Վինիլային հատակները կարող են տեղադրվել, որպես հիմնահատակներ։ Ճոխ վինիլային հատակները կարող են նաև սոսնձվելով ամրանալ, ինչն ավելի հարմարավետ է դարձնում դրանց կիրառումը։ Հասանելիությունը, հուսալիությունը և բնական փայտի տեսքը վինիլային հատակները դարձնում են մեծ զբաղվածություն ունեցող տարածքների համար լավագույն տարբերակը։
Բացասական կողմերը
Ինչպես ցանկացած ապրանքի դեպքում, այս դեպքում ևս կան որոշակի բացասական երևույթներ կապված վինիլային հատակների հետ։ Եթե Դուք որոշեք սոսնձել Ձեր վինիլային հատակները, ապա դրանց հեռացումը կլինի բավականին բարդ։ Եթե Դուք դրանք ցանկանում եք տեղադրել, որպես ժամանակավոր տարբերակ, ապա խորհուրդ է տրվում խուսափել սոսնձի կիրառումից։
Վինիլային հատակները շատ կայուն են սակայն կարող են խազվել շատ սուր առարկաներից։ Օրինակ, եթե խոհանոցային դանակը սուր ծայրով ընկնի հատակի վրա, ապա շատ հավանական է, որ դա կթողնի տեսանելի քերծվածք։
Վինիլային հատակները չեն թողնում փայտի տպավորություն, սակայն դրանց տեսքը շարունակաբար բարելավվում է։
Ինչ տարբերակներ էլ, որ նշվեն մեր կողմից, որպես դրական կամ բացասական, հիշեք պարզապես, որ վինիլային հատակները շուկայում զբաղեցնում են առաջատար դիրքեր՝ շնորհիվ բացի այս ուրիշ այլ դրական հատկանիշների ևս։