ԼԱՄԻՆԱՏԵ ՀԱՏԱԿՆԵՐԸ ՋՐԱԿԱՅՈ՞ՒՆ ԵՆ

27.08.2018

Պատասխանն է՝ ՈՉ, լամինատե հատակները ջրակայուն չեն։ Տարածված է մի սխալ ընկալում` ըստ որի լամինատե հատակները ջրակայուն են, և սա կարծում ենք տարածվել է այն պատճառով, որ մարդիկ սխալմամբ լամինատե հատակները խառնում են վինիլային հատակների հետ։

Վինիլային հատակների շատ տեսակներ ջրակայուն են և ունեն բարձր դիմացկունություն։ Լամինատը, մյուս կողմից ստացվում է վերամշակված կարծր փայտանյութից, դրա համար էլ այն ջրակայուն չէ։

Մելամինի շերտի շնորհիվ, այն ստանում է ամրություն և կարողանում է դիմակայել քերծվածքներին և պաշտպանել ջրի քիչ քանակությունից։ Լամինատային հատակները խորհուրդ չի տրվում տեղադրել խոնավ վայրերում։

Կան լամինատի տեսակներ, որոնք ունեն շատ բարձր դիմացկունություն, սակայն նույնիսկ նման լամինատներ գնելիս Ձեզ զգուշացնում են, որ չի կարելի ջուր թափել և թողնել այն հատակների վրա երկար ժամանակ։ Եթե լամինատե հատակները չափից շատ են խոնավանում, ապա դրանք դեֆորմանում և ավերվում են։ Ի տարբերություն կարծր փայտանյութի՝ լամինատե հատակները չեն կարող վերամշակվել կամ մասամբ փոխվել, դրանք փոխում են ամբողջությամբ նման դեպքերում։ Փայտյա հատակների դեպքում, եթե որևէ մասն ավերվում է, Դուք կարող եք այն փոխարինել նորով՝ հեռացնելով ընդամենը տվյալ մասը և դրանք նորից կստանան իրենց նախկին տեսքը։

Այնպես, որ լամինատե հատակներն ամենալավ տարբերակը չեն նրանց համար, ովքեր դրանք պետք է օգտագործեն խոնավ վայրերում, կամ այնպիսի տարածքներում, որտեղ հատակները ջրի հետ ուղղակի կամ անուղղակի ձևով առնչություն են ունենում։

Եթե ունեք խորհրդակցության կարիք, ապա մեր մասնագետները սպասում են Ձեզ։ Մենք սիրով կօգնենք Ձեզ կատարել հատակների ճիշտ ընտրություն, որից հետո չեք փոշմանի Ձեր ընտրության համար։ Մենք նաև կատարում ենք հատակների տեղադրման աշխատանքներ։